Հազարավոր մեղուներ փրկվել են Աստվածամոր տաճարի հրդեհից


22:30 , 20 ապրիլ, 2019

Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքի մեղվաբներից հազարավոր մեղուներ փրկվել են հրդեհից՝ գրում է RIA Novosti-ն։
Այս մասին հայտարարել է մեղվաբույծ Նիկոլա Ժեյանը:

«Տաճարի ներկայացուցիչը ինձ ասաց, որ նրանք թռչում և թռչում են մեղվաբներից»,- ասել է Ժեյանը:

Նրա խոսքով՝ տաճարի արբանյակային պատկերները ևս ցույց են տալիս, որ մեղուները կարողացել են գոյատևել:

Նա նաև նշել է, որ տաճարի տանիքին բույն դրած մեղուները ամեն տարի մոտավորապես 25 կիլոգրամ մեղր են տալիս: