Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի ստեղծողներին մեղադրել են ընչաքաղցության մեջ


22:15 , 20 ապրիլ, 2019

Մայքլ Ջեքսոնի նախկին փաստաբան Ջոն Բրանկը վրդովված է: «Լքելով Նեվերլենդը» կեղտոտ ստեղծագործություն է, որը ոչ մի կերպ չի կարելի փաստագրական ֆիլմ անվանել, այստեղ բազմաթիվ անճշտություններ կան, իսկ Ջեքսոնին մերկացնողները՝ Ուեյդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը պարզապես որոշել են գումար վաստակել երաժշտի հիշատակի հաշվին: Փաստաբանի խոսքերը մեջբերել է Billboard-ը:

Նա նաև հավելել է, որ շուտով կսկսվի հաջորդ դատավարությունը: Այս անգամ դատարանի առաջ կկանգնի ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը:

Ավելի վաղ Ռիդը և ֆիլմի հերոսներ Ռոբսոնն ու Սեյֆչակն ասել են, որ ոչ մի հոնորար չեն ստացել ֆիլմի համար. «Լքելով Նեվերլենդը» ամբողջությամբ ֆինանսավորվել HBO-ի կողմից:

Ֆիլմում մեղադրողների խոսքերի կամ վկաների ցուցմունքների ոչ մի փաստական ապացույց չի ներկայացվում: Ջեքսոնի ընտանիքը, նրա փաստաբաններն ու երկրպագուները շարունակելու են պայքարել արդարության և երգչի ազնիվ անունը վերականգնելու համար: