Հայկական եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում


18:33 , 20 ապրիլ, 2019

Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ:

Նշենք, որ վաղը Զատիկն է, իսկ այսօր Ավագ շաբաթն է:

Հիշեցնենք, որ Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Այս օրը, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ պատարագ:

Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Զատիկի նախատոնակներին:

Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Ամբողջական հոդվածնայստեղ