Աշխարհում 23 մլն կին է պակասում․ գիտնականներ


19:15 , 20 ապրիլ, 2019

PNAS պարբերականում միջազգային հետազոտություն է հրապարակվել, որի համաձայն՝ աշխարհում առնվազն 23 մլն կին է պակասում, գրում է Le Figaro-ն։

Նշվում է, որ տղամարդկանց և կանանց թվաքանակների միջև անհավասարակշռությունը նկատելի է 1970-ականներից և կապված է սեռով պայմանավորված աբորտների հետ։ Ընդգծվում է, որ կանանց և տղամարդկանց համավասարությունը խախտված է 12 երկրում։

https://img.gazeta.ru/files3/469/12093469/Depositphotos_106980294_l-2015-pic4_zoom-1500x1500-6550.jpg

«Այս երևույթը ամենավառն արտահայտված է Հնդկաստանում և Չինաստանում։ 1970-2017-ը պակասել է 11․9 մլն և 10․6 մլն աղջիկ երեխա՝ համապատասխանաբար»,-գրում է պարբերականը։