Ֆրանսիայում արգելել են E171 սննդային հավելումը


17:20 , 20 ապրիլ, 2019

Ֆրանսիան արգելել է տիտանի օքսիդն օգտագործել սննդային արդյունաբերությունում։ Փաթեթավորումներին մակնշվում է որպես E171: Արգելքը կգործի հաջորդ տարվանից, գրում է Daily Mail-ը։

E171-ը արտադրանքին սպիտակ գույն է հաղորդում։ Այն կարող է կիրառվել սոուսներ, շոկոլադ, ջնարակ, մաստակ, ատամի մածուկ, արևապաշտպան քսուք, ինչպես նաև այլ պարագաներ արտադրելիս։ Մասնագետների խոսքով՝ ուտելիս տիտանի օքսիդը կարող է վնասել աղիները, թոքեր և լյարդ ներթափանցել։

Դա է ապացուցել առնետների միջոցով իրականացված գիտափորձը։

Նշված թեմային առաջինն անդրադարձել է Ֆրանսիայի Գյուղատնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

Ֆրանսիայի էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների համատեղ հայտարարության համաձայն՝ գերատեսչություններն այդ փաստն ապացուցող բավարար գիտական տվյալների չեն տիրապետում։