Կույր ճապոնացին փոքրիկ զբոսանավով աշխարհում առաջինը հատել է Խաղաղ օվկիանոսը


17:00 , 20 ապրիլ, 2019

Ճապոնացի Միցուհիրո Իվամոտոն աշխարհում առաջին անգամ ոչ մեծ զբոսանավով հատել է Խաղաղ օվկիանոսը։ Շաբաթ առավոտյան կույր տղամարդու զբոսանավը մոտեցել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի նավահանգստին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ճամփորդությունը մեկնարկել է փետրվարի 24-ին ԱՄՆ-ի Սան Դիեգո նավահանգստից։ Շուրջ 14 հազար կմ ճամփորդության ընթացքում Իվամոտոյին օգնել է ամերիկացի Դուգլաս Սմիթը։

Սա արդեն 16 տարեկանում տեսողությունը կորցրած Իվամոտոյի՝ Խաղաղ օվկիանոսը հատելու երկրորդ փորձն է։ 2013-ին նավարկությունից մի քանի օրց նրա նավը խորտակվել է։