Մինսկում ՌԴ դեսպանը ոչնչացնում է երկու երկրների միջև հարաբերությունները. Բելառուսի ԱԳՆ


14:45 , 20 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը հայտարարել է, որ Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը ոչնչացնում է երկու երկրների միջև հարաբերությունները: Նրան մեջբերում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ նրա` դա չհաջողվեց արտաքին ուժերին, սակայն հաջող և արդյունավետ կերպով հաջողվում է Բաբիչին:

Գլազը հերթական անգամ ընդգծել է, որ Բելառուսն ինքնիշխան, անկախ պետություն է: 

«Պարոն դեսպանը բացարձակապես չի տեսնում ոչ մի տարբերություն ռուսական դաշնային շրջանի, որտեղ նա, մեզ պատմել են, սիրում էր հրամաններ տալ,  և անկախ պետության միջև»,- ասել է նա: