Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» ակցիան


13:45 , 20 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Փարիզում  մեկնարկել է «Դեղին բաճկոններ» շարժման  ակցիաներից մեկը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:

Դա արդեն նրանց բողոքի 23-րդ շաբաթն է: Այս շաբաթ Փարզիում նախատեսված է մի քանի ակցիա:

Երկրի իշխանություններն արգելել են ակցիայի մասնակիցներին Ելիսեյան պալատի և Աստվածամոր տաճարի մոտ ակցիա իրականացնել:

Նշենք որ բողոքի ալիքը սկսվեց բենզինի և վառելանյութի գների բարձրացման պատճառով, սակայն անգամ կառավարության զիջումներից հետո ակցիաները շարունակվում են: