Պրեմիերա. երգչուհի Իջինը նոր տեսահոլովակ է ներկայացրել


14:00 , 20 ապրիլ, 2019

Երգչուհի Իջինը ներկայացրել է իր նոր՝ «Чувства изо льда տեսահոլովակը»: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշել էր. «Երգը սիրո մասին է, դաժան սիրո մասին: Ասածս կհասկանաք տեսահոլովակը դիտելուց հետո: Կարող եմ վստահ ասել, որ այս տեսահոլովակն ավելի շատ նման է կարճամետրաժ ֆիլմի, իսկ ես ներկայանում եմ որպես դերասանուհի: Իրականում սա ինձ համար նոր, հետաքրքիր փորձ է, քանի որ ինձանից պահանջվում էր լավ դերասանական խաղ, և ես առաջին անգամ էի այս կերպարում: Հուսով եմ՝ ինձ մոտ ստացվեց»։