«Մենք պատրաստ ենք մեր կրծքերով զորակցել Թուրքիայի ցույցերին». «Femen» -ի ուկրաինուհի ակտիվիստներ


21:06 , 19 հունիս, 2013

Ուկրաինական «Femen» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է «Օգնեցե՛ք մեզ հասնելու Էրդողանին» դիմումը, որտեղ ֆեմենիստները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը:

«Մենք պատրաստ ենք մերկ կրծքերով զորակցել Թուրքիայի ցույցերին: Հիմա մենք ֆինանսական միջոցներ ենք հավաքում`Թուրքիա մեկնելու համար: Ձեր իրավունքները չեն կարող կտրել «Թաքսիմ» հրապարակի ծառերի նման»,- ասված է «Femen»-ի տարածած հաղորդագրությունում: Շարժման ակտիվիստուհիները մարմիններին պատկերել են Թուրքիայի դրոշը` գրելով «Ազատ Թուրքիա»: