Panorama.am-ը գրում է․
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառը կարող էր համակարգչային անսարքությունը լիներ: Այս մասին հայտարարել է տաճարի սպասավոր Պատրիկ Շովեն, գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Քահանան չի մանրամասնել, թե խոսքն ինչ համակարգչի և ինչ խափանման մասին է:
«Գուցե մենք երկու-երեք ամիս հետո իմանան, թե ինչ է կատարվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ է բռնկվել , ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ