Պարոն վարչապետ, բովանդակային քննադատություններից ավելի օգուտ կքաղեք, քան թե քծնել պատրաստվող բազմության կեղծ գովեստներից


09:58 , 20 ապրիլ, 2019

Վարչապետի երեկվա լայվը խորհրդանշական էր այն առումով, որ Փաշինյանը ցանկանում էր գույքագրում անել իր խոստումների իրականացման շուրջ և ցույց տալ, որ դրանք 100 տոկոսով կատարվել են, սակայն վարչապետը այդպես էլ չանդրադարձավ անցյալ տարվա հանրահավաքներից մեկում իր այն խոստմանը, թե մի քանի ամսվա ընթացքում բյուջե են հետ բերելու առնվազն 800 մլն դոլար և բոլորի աշխատավարձերը բարձրացնելու են:

Անկեղծ լինելու դեպքում, որ հարգելի պարոն վարչապետը կանդրադառնար նաև իր այն խոստումներին, որոնք չեն կատարվել: Բացի այդ՝ հետաքրքիր է՝ վարչապետն ինչո՞ւ չանդրադարձավ Դավիթ Սանասարյանի կոռուպցիոն սկանդալին, թե՞, եթե անդրադառնար, շատ կեղտեր ջրի երես դուրս կգային: Էլ ցեղասպանության թեմայով չնշեմ, այդ թեման իշխանությունների համար տաբու է, որոշել են ընդհանրապես չխոսել դրա մասին, քանի որ համարյա ոչինչ չեն արել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Պարոն վարչապետ, բովանդակային քննադատություններից ավելի օգուտ կքաղեք, քան թե քծնել պատրաստվող անուղեղների բազմության կեղծ գովեստներից: Ավելի լավ է լինել իմաստունին գերի, քան թե հիմարին սիրելի: Մտածեք այս ուղղությամբ: