ՄիԳ-25. ինչպես «գողացան» ԽՍՀՄ-ի ամենագաղտնի ինքնաթիռը


22:45 , 20 ապրիլ, 2019

ՄիԳ-25-ը երկար ժամանակ խորհրդավոր առարկա էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար: Նրանք փորձում էին իրենց SR-71 օդային սկաուտներով թռիչքներ կատարել ԽՍՀՄ տարածքի վրա՝ վախենալով ու զգուշանալով հնարավոր խափանումից: Սակայն 1976 թ. սեպտեմբերի 6-ին ամեն ինչ փոխվեց. ժամը 6:45-ին ՄիԳ-25-ով ուսումնական թռիչք կատարեց ավագ լեյտենանտ Վիկտոր Բելենկոն:

Ուսումնական թռիչքի կատարման ընթացքում օդաչուին հաջողվեց կտրվել ինքնաթիռի զույգից և դուրս գալ դեպի Ճապոնիա տանող ջրային գծի վրա: Իջնելով 30 մ՝ այն թաքնվեց ինչպես ճապոնական, այնպես էլ խորհրդային ռադարներից: Ճապոնիայի օդային տարածք մուտք գործելուց հետո Բելենկոն ՄիԳ-25-ը բարձրացրեց 6000 մ, որպեսզի այն նկատեն ճապոնացիները, և նստեց Հակոդատեի օդանավակայանում:

Օդաչուն Ճապոնիայում քաղաքական ապաստան խնդրեց, այնուհետև՝ 3 օր անց, ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու թույլտվություն ստացավ: Ճապոնական ու ամերիկյան զինվորականներն ինքաթիռը քանդեցին, ուսումնասիրեցին, այնուհետև վերադարձրին ԽՍՀՄ-ին: Ի դեպ, Ճապոնիան 40 հազար դոլար պահանջեց այն բանի համար, որ օտար ինքնաթիռը վայրէջք էր կատարել իր օդանավակայանում, իսկ նա տեխնիկական աջակցություն էր ցուցաբերել, անվտանգությունն էր ապահովել և այլն, սակայն վճարում այդպես էլ չկատարվեց:

ԽՍՀՄ-ում առևանգման վերաբերյալ հետաքննություն անցկացվեց. երկար ժաանակ իշխանությունները փորձում էին Բելենկոյին գտնել նրա կնոջ և մոր միջոցով, սակայն նրանց ընտանեկան հարաբերություններն այնքան էլ ջերմ չէին, և Վիկտորը չէր պատասխանում հարազատների նամակներին:

Ամերիկացիներին հաջողվեց ուսումնասիրել ՄիԳ-25-ը և համոզվել, որ SR-71-ի համար այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, այլ տեխնիկական բոլոր հատկանիշները չափազանցված էին, իսկ ահա ԽՍՀՄ-ում սկսեցին արագորեն մշակել ՄիԳ-31-ի նախագիծը: ՄիԳ-25-ը վաճառեցին սոցիալիստական երկրներին, քանի դեռ այն ամբողջովին չէր հնացել:

ՄիԳ-25-ն իրենից ներկայացնում է երկու պոչերով մոնոպլան՝ սեղանաձև թևի բարձր տեղադրմամբ, երկու շարժիչներով՝ կողքերից տեղադրված կարգավորվող օդակլանիչներով, և կայունարարով։ Ինքնաթիռի մարմինը մետաղյա ամբողջակազմ է. այն տեխնոլոգիապես բաժանվում է դիմային հատվածի, հետխցիկային հատվածի, օդակլանիչների, վառելիքի բաքերի հատվածի, պոչամասի։