«Հրապարակ». Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ


09:40 , 20 ապրիլ, 2019

«Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես Մշակույթի, Սպորտի նախարարությունները՝ Կրթության և գիտությանը, և նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի և Տիգրան Գալստյանի միջև։ Վերջինս հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, և ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։ 

Ի դեպ, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Պայքար է գնում նաև կրթության գծով փոխնախարարների միջև․ հիմա նրանք 3-ն են, որից երկուսը՝ կին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: