Եղիսաբեթ II-ի՝ Մեգան Մարքլի երեխայի նվերի ընտրության հարցում ակնարկ են նկատել


06:08 , 20 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր թոռան՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջնեկին ադամանդե բրոշ կնվիրի, հաղորդում է The Sun-ը:

Ոսկերչական իրերի փորձագետ Գրանտ Մոբլիի խոսքերով՝ երեխան 11 ադամանդով զարդարված դեղին ոսկուց բրոշ կստանա: Այս զարդը Եղիսաբեթ II-ին հանձնել է Բոտսվանայի նախագահը 2007 թ.-ին:

«Բոտսվանան մեծ նշանակություն ունի Մեգանի և Հարիի համար, նրանք այդ երկրում շրջագայել են իրենց հարաբերությունների սկզբում: Ավելի ուշ Հարին բոտսվանական ադամանդ է ընտրել Մեգանի նշանադրության մատանու համար»,- պատմել է Մոբլին:

Թագուհու մտադրության մեջ լրագրողները երեխայի սեռի հետ կապված ակնարկ են նկատել. նա երբեք նորածին տղաներին նվերներ չի տալիս: