Խորամանկ հոգեբանական հնարքներ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը


08:10 , 20 ապրիլ, 2019

Անկասկած, յուրաքանչյուր մարդ անհատ է։ Սակայն, ինչպես նշում են հոգեբանները, որքան էլ յուրահատուկ լինենք, մեկ է, մեր մի շարք հոգեբանական գործընթացներ շատ կանխատեսելի են։

Զրուցակցի հետ շփում ստեղծելու և անհրաժեշտ արդյունքը ստանալու համար օգտվեք այս պարզ և գործող հոգեբանական հնարքներից։

Ցանկանո՞ւմ եք կշիռ ավելացնել ձեր կարծիքին

Ասեք, որ այդպես է աել ձեր հայրը կամ պապը։ Մարդիկ ավելի շատ են վստահում նախնիների կարծիքին։

Ցանկանո՞ւմ եք, որ ձեզ հաստատող պատասխան տան

Հարցը տալու ժամանակ ինքներդ գլխով համաձայնության նշան արեք։ Սա կհամոզի ձեր զրուցակցին, որ ձեր ասածը մաքուր ճշմարտություն է։ Բացի այդ՝ մարդը սոցիալական էակ է, և ամենայն հավանականությմաբ, նա դրական կպատասխանի։

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխաները բրոկոլի ուտեն

Նրանց մի հարցրեք՝ կուտե՞ն, թե՞ ոչ։ Հարցրեք՝ քանի հատ դնել ափսեի մեջ՝ 2, թե՞ 3։ Արդյունքում նրանց մոտ խաբկանք կստեղծվի, որ իրենք են ընտրություն կատարել։ Իմիջիայլոց, այս հնարքն աշխատում է նաև այլ իրավիճակներում։

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր ծանոթը օգնի ձեզ տանել փաթեթը կամ արկղը

Ուղղակի բեռը տվեք նրան և, ասես ոչինչ չի եղել, շարունակեք ձեր խոսակցությունը։ 10 մարդուց 9-ը չեն նկատի խորամանկությունը։

Ցանկանո՞ւմ եք որևէ բան խնդրել

Սկսեք «Ինձ քո օգնությունն է հարկավոր...» արտահայտությունից։ Այս դեպքում մարդն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մերժել ձեզ, որպեսզի հետագայում մեղքի զգացում չունենա։