ՔՊ վարչությունը հսկում է թե՛ ԱԺ-ն, թե՛ գործադիրը, ԱԺ-ում սահմանադրական որակյալ փոփոխություններ չեն կարող լինել. Անդրիաս Ղուկասյան


00:15 , 20 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Մենք պետք է ընդունենք նոր սահմանադրություն, ոչ թե բարեփոխենք եղածը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նոր սահմանադրություն» նախաձեռնության անդամ, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե խմբակցության մի շարք պատգամավորներ հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ։ 

«Լրջագույն քաղաքական հանգամանք է այն փաստը, որը 2015-ին մոտ կես մլն քաղաքացի մերժեց, ըստ էության՝ իրականում նախագիծը բավարար թվով ձայն չէր հավաքել, որպեսզի համարվի լեգիտիմ: Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին հաջողվեց դա անցկացնել ընտրակաշառքի, կրկնակի քվեարկության և օգտագործված մի շարք այլ գործիքակազմի միջոցով: Մեր նախաձեռնությունը գտնում է, որ պետք ընդունվի նոր մայր օրենք, որի վրա կհենվի ամբողջ իրավական համակարգը»,-շեշտեց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրության բարեփոխումների քննարկման ձևաչափը պիտի լինի բաց լայն հասարակության համար:

«Դրա համար ամենահարմար ձևաչափը սահմանադիր ժողով գումարելն է, որտեղ ներկայացված կլինեն և՛ բոլոր համայնքների, և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ ինքնակառավարվող մարմիների, և՛ բնականաբար, կուսակցությունների ներկայացուցիչները: Մեր նախաձեռնությունը աշխատում է Սահմանդիր ժողովի հռչակագրի, կանոնակարգի ուղղությամբ»,-ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա համոզմամբ՝ ՀՀ-ում այսօր սահմանադրական ճգնաժամ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ