Ադրիանո Չելենտանոյի անմահ հիթը, որը երբեք չի ծերանում- «Il Tempo Se Ne Va»


20:45 , 19 ապրիլ, 2019

Ադրիանո Չելենտանոյին ներկայացնելու կարիք չկա։ Այս տաղանդավոր երգչին և դերասանին բոլորը գիտեն և շատերն են սիրում։

Այս մարդն անհավանական խարիզմայով է օժտված։ Եվ կարևոր չէ՝ նա ֆիլմո՞ւմ է խաղում, թե՞ պարզապես բեմի վրա ելույթ է ունենում. նրանից պարզապես դժվար է հայացքը կտրելը։

Չելենտանոյի ամենասիրված երգերից մեկը «Il Tempo Se Ne Va» երգն է, որի երաժշտության վրա աշխատել է Տոտո Կուտունյոն, որն, ինչպես ինքն է ասում, երգը նվիրել է Ադրիանո Չելենտանոյի դուստրերին։