Դուք երկնագույն աչքե՞ր ունեք. գիտնականները հետաքրքիր վարկած են առաջ քաշել ձեր ծագման մասին


19:45 , 19 ապրիլ, 2019

Մոլորակի վրա բոլոր մարդիկ ինչ-որ կերպ կապ ունեն իրար հետ։ Բայց նրանք, ովքեր ինչ-որ բանով մեզ նման են և նույն դիմագծերն ունեն, հաստատ ավելի շատ ընդհանուր բաներ ունեն։ Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս ապացուցել այն փաստերը, որոնց մասին մենք ժամանակին միայն կռահել ենք։

Կոպենհագենի համալսարանի գիտնականները վարկած են առաջ քաշել, որ երկնագույն աչքերով մարդիկ առաջացել են գենետիկ մուտացիայի արդյունքում։ Այն տեղի է ունեցել 6000-10000 տարի առաջ։ Հետազոտություններն իրականացվել են Հորդանանի, Դանիայի և Թուրքիայի բնակիչների շրջանում։Related image

Ըստ գիտնականների՝ ի սկզբանե բոլորը շագանակագույն աչքեր են ունեցել։ Հետո ի հայտ են եկել նաև կանաչ աչքերը. գույնը կախված է աչքի ծիածանաթաղանթում մելանինի քանակությունից։ Սակայն մուտացիա է տեղի ունեցել, որն ազդել է քրոմոսոմներում գեներից մեկի վրա, որը պատասխանատու է շագանակագույն աչքեր «ստեղծելու» համար։ Արդյունքում նրա կողքին ևս մեկ գենի «փոխակերպիչ» է ի հայտ եկել, որն իջեցնում է մելանինի արտադրությունը, ինչն էլ բերել է շագանակագույն աչքերի փոխարինմանը երկնագույնով։

Ելնելով ստացված արդյունքներից՝ գիտնականները եզրակացրել են, որ երկնագույն աչքերով բոլոր մարդկանց մոտ գենետիկ մուտացիան ԴՆԹ–ի միևնույն մասում է տեղի ունենում, և որ նրանք մի ընդհանուր նախնի ունեն։

Հնարավոր է՝ դա տեղի է ունեցել, երբ մարդիկ առաջին անգամ Աֆրիկայից Եվրոպա են տեղափոխվել, քանի որ միայն եվրոպացիներն ունեն երկնագույն աչքեր։ Եվ ողջ աշխարհում բնակչության միայն 8%-ն է աչքերի այդ գույնով։

Պարզվում է, որ երկնագույն աչքերով մարդիկ.