Շներն օգտակար են իրենց տերերի առողջության համար․ գիտնականներ


00:00 , 20 ապրիլ, 2019

Բրիտանացի գիտնականները նշել են, որ շները տերերին ստիպում են առավել ակտիվ կենսակերպ վարել։ Դա նրանց տերերին պաշտպանում է ճարպակալությունից և սիրտ-անոթային հիվանդություններից, ասվում է Scientific Reports պարբերականում։

Գիտնականները պարզել են, որ շների տերերը շաբաթական առնվազն 4 ժամ դրսում են անցկացրել՝ շներին զբոսանքի տանելով կամ այլ բաներով զբաղվելով։