Երևանում գողացված քարտով գումար է կանխիկացվել


20:00 , 19 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է.

Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված քարտով կանխիկացման գործարք առերևույթ կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 14-ին՝ ժամը 13:20-ից մինչև 13:45-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, 58 համարի երթուղային ավտոբուսի սրահում, հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, նույնականացման քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է կանխիկացման գործարք՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ