Բեյոնսեն պատմել է հղիության մասին


23:00 , 19 ապրիլ, 2019

Հոլիվուդյան աստղ Բեյոնսեն խոստովանել է, որ 2017-ին՝ երկրորդ հղիության ժամանակ, նա կարող էր կորցնել երեխային, հաղորդում է The Daily Mail-ը։

Նրա խոսքով՝ երկվորյակների ծննդաբերությունը բավականին ծանր է եղել։ Հղիության վերջին ամիսներին երեխաների մոտ պտղի տոքսեմիա (տոքսիններով թունավորում) է ախտորոշվել։ Երգչուհին տառապել է նաև պրեկլամպսիայով (տոքսիկոզ, որը կարող է սկսվել հղիության ուշ շրջանում)։

Վերջին ախտորոշումն ուղեկցվել է բարձր ճնշմամբ, զարկերակի հաճախականությամբ և այտուցներով։ Հենց այդ պատճառով Բեյոնսեն հղիության ժամանակ շուրջ 98 կգ է կշռել։

Ծննդաբերության ժամանակ դեռևս արգանդում փոքրիկներից մեկի սիրտը դադարել է բաբախել, և բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել։ Երգչուհին նաև ասել է, որ երկրորդ հղիությունը նախատեսված չէր՝ դրանով իսկ հերքելով արհեստական բեղմնավորման մասին շշուկները։