Գիտնականները պարզել են, թե օրվա որ հատվածում է պետք մարզվել


22:00 , 19 ապրիլ, 2019

Գիտնականները համարում են, որ երեկոյան ծանրաբեռնվածությունն առողջության համար օգտակար է։ Այդ ժամանակ մեր օրգանիզմն ավելի քիչ թթվածին է օգտագործում։ Լաբորատոր մկների վրա փորձարկումներից պարզ է դարձել, որ երեկոյան ժամերին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 50 տոկոսով ավելի օգտակար է՝ գրում է MedikForum-ը։

Բանն այն է, որ երեկոյան ժամերին մարզումների ժամանակ կրծողներն ավելի քիչ թթվածնի կարիք են ունեցել, նրանց օրգանիզմում նկատվել է սուբստանցի մակարդակի բարձրացում․ այն բարձրացնում է հյուսվածքների նյութափոխանակության ակտիվությունը։

Ընդհանուր առմամբ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ազդում է մարդու ցիրկադային ռիթմերի կամ ներքին ժամացույցի վրա, որը կապված է քնի և արթնության հետ։ Ցիրկադային ռիթմերը գտնվում են նյարդային համակարգում և պերիֆերիկ օրգաններում, դրանք շատ կարևոր դեր ունեն ԴՆԹ-ի վերականգնման գործում։