Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում


19:20 , 19 ապրիլ, 2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: