Մարուքյանը ճիշտ չի համարում Քաղաքացու օրվա միջոցառումների համար բյուջեից 124 մլն դրամի հատկացումը (Video)


18:40 , 19 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճիշտ չի համարում Քաղաքացու օրվա միջոցառումների համար բյուջեից 124 մլն դրամի հատկացումը:

«Եթե ես որոշողը լինեի, չէի անի, հատկապես այն ամենից հետո, ինչ ամբողջ ընդդիմությունը միշտ կառավարությանը քննադատել է նմանատիպ ծախսերի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Մարուքյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել «EurActiv» կայքում Ռոբերտ Քոչարյանի հոդվածը՝ նշելով, որ չի կարդացել այն:

Հարցին՝ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի մասին հետաքրքրվե՞լ են, Մարուքյանը ժխտական պատասխան տվեց.

«Նրանք հնարավորություն ունեին վարչապետին այդպիսի հարց տալու, բայց այդպիսի հարց չեղավ»:

Հարցին՝ Քոչարյանը քաղաքական բանտարկյա՞լ է, Մարուքյանը պատասխանեց. «Որ կասկածներ ունենամ, դրա մասին կխոսեմ»: