Victoria’s Secret-ի «հրեշտակ» Էլզա Հոսկը՝ էքստրեմալ կարճ զգեստով


20:00 , 19 ապրիլ, 2019

Victoria’s Secret-ի «հրեշտակ» Էլզա Հոսկի նոր կերպարը ստիպում է այլ կերպ նայել կարճ զգեստներին և սիրել դրանք։ Սուպերմոդելն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում շատ կարճ զգեստ է կրում և կանգնած է բլրի ֆոնին։

Աստղը զգեստն ամբողջացրել է սև երկարաճիտ կոշիկներով, որոնք կերպարն առավել հանդուգն և սեքսուալ են դարձրել։ Ի դեպ, Հոսկը նոր փորձարկում է արել և մազերի ծայրերը ներկել «տաք» գույնով. արդյունքը երևում է լուսանկարում։