Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է իրենց տան գերնորաոճ լվացարանների աշխատանքը


19:00 , 19 ապրիլ, 2019

Քիմ Քարդաշյանը որոշել է երկրպագուներին ցույց տալ, թե ինչպես են աշխատում լվացարաններն առանց լվացարանակոնքների, որոնք այդքան հետաքրքրել են իրեն։

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղը մինչ այս գարուն իր տունը երբեք ներսից չէր ցուցադրել: Նա արգելել էր դա անել նաև իր ամուսնուն՝ 41-ամյա ռեփեր Քանյե Ուեսթին, սակայն Vogue-ի տեսահարցազրույցի համար նա առաջին անգամ բացառություն է արել։

Երկրպագուները հիացած էին աստղի ոճային բնակարանով, սակայն չէի հասկանում՝ ինչպես են աշխատում լվացարաններն առանց լվացարանակոնքերի։

Քիմը որոշել է վերջ դնել հարցերի տարափին։ «Քանի որ բոլորը մի փոքր մոլորվել էին մեր լվացարանների հարցում, մտածեցի ձեզ համար փոքրիկ շրջագայություն կազակերպել»,- Instagram-ի Stories բաժնում պարզաբանել է Քիմ Քարդաշյանը և մի քանի հոլովակ հրապարակել։

Քիմը բացատրել է, որ այսպիսի արտասովոր կառուցվածքի գաղափարը պատկանում է իր ամուսնուն։ Նա այն նկարել է, իսկ դիզայներները կյանքի են կոչել։ Թվացյալ հարթ մակերեսը թեթև թեքություն ունի, ինչի շնորհիվ ջուրը չի թափվում սենյակում։

Ամենացածր հատվածում գտնվում է ճեղքը, ուր այն հոսում է։ Մակերեսը հատուկ այնպես է պատրաստված, որ ջուրը չցայտի շուրջը. Քիմը նույնիսկ բացել է ծորակը՝ դա ցույց տալու համար։

Քիմը նաև ցույց է տվել, թե շքեղ առանձնատան որ հատվածում է գտնվում հեռուստացույցը։ Այդ հարցը ևս տանջում էր երկրպագուներին։ Պարզվում է՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը հեռուստացույց ունի, և այն հսկայական է։ Աստղային զույգի բնակարանում էկրանը գտնվում է հատակին, այդ պատճառով Vogue-ի տեսանյութում այն ոչ ոք չէր գտել։