«Կարմիր գլխարկը» հեքիաթը սեքսիստական են անվանել


18:20 , 19 ապրիլ, 2019

Կատալոնիայում թաքնված սեքսիզմը բացահայտելու ակցիա է անցկացվել: Բարսելոնայի դպրոցներից մեկի գրադարանի ստուգումից հետո գրադարակներից 200 ստեղծագործություն է անհետացել, քանի որ ստուգողների կարծիքով դրանք գենդերային կարծրատիպերի քարոզչություն են պարունակել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Հստակեցվում է, որ գրականության 30%-ը սեքսիստական արտահայտություններ է պարունակել: Ցուցակում ընդգրկվել է, մասնավորապես, «Կարմիր գլխարկը» հեքիաթը և Սուրբ Գեորգի պատմությունը՝ կաթոլիկների շրջանում հայտնի ստեղծագործությունը: Նշվում է, որ բոլոր 200 գրքերը հանվել են գրադարանից և փոխարինվել ոչ սեքսիստական անալոգներով:

Բարսելոնայի այլ դպրոցներ նույնպես մտադիր են ազատվել գենդերային անհավասարություն քարոզող հրապարակումներից: Դպրոցներից մեկի ծնողական կոմիտեի ղեկավարը, որտեղ նույնպես նախատեսվում է գրադարանը վերանայել, ասել է. «Շատ կարևոր է, թե ինչ գրքեր են կարդում մեր երեխաները, քանի որ ավանդական գրականությունը գենդերային կարծրատիպեր է պարունակում և լավ կլինի գրքեր ունենալ, որոնք դրանք կկոտրեն»: