ԱՄՆ թանգարանում կցուցադրեն Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը


18:00 , 19 ապրիլ, 2019

Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը Վաշինգտոնում գտնվող Ավիացիայի և տիեզերագնացության թանգարանի, Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի, գլխավոր ցուցանմուշը կդառնա: Իրադարձության տարելիցին՝ հուլիսի 16-20-ը, թանգարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպում, այդ թվում՝ թեմատիկ դասախոսություններ և ֆիլմերի ցուցադրություններ:

2022 թ.-ին ցուցահանդեսը, որը ստացել է «Նշանակման վայրը՝ Լուսին» անվանումը, կընդլայնվի և մշտական ցուցանմուշների շարքում հաստատություններ կներառի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով՝ թանգարանի վարչակազմը 2015-ին Վաշինգտոնում դրամահավաք է կազմակերպել Նիլ Արմսթրոնգի և առաջին ամերիկացի տիեզերագնաց Ալան Շեփարդի սկաֆանդրների վերականգնման նպատակով: Կարճ ժամանակահատվածում մոտ 720 հազար դոլար է հավաքվել: