Armsport.am-ը գրում է․
Ապրիլի 18-ին Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Նապոլիի» հետ:
«Զինագործները» տանը հաղթել էին 2-0 հաշվով: Նեապոլում կայացած խաղը ևս ավարտվեց Էմերիի թիմի հաղթանակով (1-0), և «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիայի» հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում «Արսենալի» պահեստայինների կազմում էր, սակայն 34-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռեմսիին:
Խաղադաշտում անցկացրած 56 րոպեներին Մխիթարյանը գոլով ու գոլային փոխանցումով աչքի չի ընկել: Ըստ վիճակագրության՝
Ճշգրիտ փոխանցումներ՝ 13 (59%)
Սուր փոխանցումներ՝ 1
Գերազանց պահ՝ 1
Հարված դարպասի ուղղությամբ՝ 1
Մենապայքարներ (հաղթած)՝ 8 (4)
Whoscored.com-ը նրա խաղը գնահատել է բարձր՝ 7.1 նիշով: Ավելի բարձր գնահատական այս խաղի համար «Արսենալի» կազմում ստացել են Ալեքսանդր Լակազետը, Լորան Կոսիելնին (երկուսն էլ՝ 7.4), Պետր Չեխն ու Մեյտլենդ-Նայլսը ստացել են 7.3 նիշ, Ջական ու Կոլաշինացը ստացել են 7.2 գնահատականը: