«Հրապարակ». Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալի հեռանալը խնդիրներ է առաջացրել


11:00 , 19 ապրիլ, 2019

«Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, և նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել:

Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որևէ խառնաշփոթ չկա, որևէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո,  միևնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։  «Կճշտեմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: