«Ժամանակ». Հայ ճանապարհաշինա­րարներն իրենց աշխատանքային «նվաճում­ներով» զարմացնում են. նրանք ասֆալտի հաստությունը հասցրել են 1 սմ-ի


10:00 , 19 ապրիլ, 2019
«Հայ ճանապարհաշինա­րարները շարունակում են զարմացնել իրենց նորանոր աշխատանքային նվաճում­ներով: Օրերս նրանց հաջող­վել է համաշխարհային ռե­կորդ սահմանել՝ ասֆալտի հաստությունը նվազեցնելով մինչև 1 սանտիմետր: 

Արմա­վիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում նրանց հաջողվել է կարկա­տանի հաստությունը նվազեցնել մինչև 1 սմ, որը կա­րող է հավակնել գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում: Հայ ճանապարհաշինարար­ների այս հաջողություններով զարմացած և հետաքրքր­ված են բազմաթիվ միջազ­գային հեղինակավոր ընկե­րություններ, որոնք դեռևս շարունակում են աշխատել հին ոճով և ճանապարհներն ասֆալտապատում են 15-20 սմ ասֆալտի շերտով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: