Operativ.am-ը գրում է․
Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը թմրանյութերի համար որպես
գաղտնարան օգտագործել է պատմական հուշահամալիր հանդիսացող «Վերանո»
գերեզմանոցը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ընդհանուր առմամբ բռնագանձվել է
110 000 խնամքով փաթեթավորված կոկաինի չափաբաժին՝ պատրաստ վաճառքի համար։
Թմրավաճառը մարմարի 42-ամյա վարպետ է, որը աշխատում է գերեզմանոցում։ Նա
գրավել է ոստիկանների ուշադրությունը, որոնք հետեւել են նրան եւ բռնացրել
թմրանյութը վաճառքի համար հանելիս։
Մանրամասն խուզարկության ժամանակ իրավապահները գերեզմաններից մեկում նաեւ ատրճանակ են հայտնաբերել։
«Վերանո» պատմական գերեզմանոցը հիմնվել է XIX դարի սկզբին։ Այնտեղ
ավանդաբար հուղարկավորում են արվեստի, մշակույթի ոլորտի հայտնի մարդկանց։