Թախտ-է Ռուստամ․ հին բուդդայական շինություն, որը քանդակվել է ժայռի մեջ (Photo)


07:10 , 19 ապրիլ, 2019

Աֆղանստանի Սամանղան շրջանում, որտեղ 2-րդ դարում գերիշխում էր բուդդիզմը, գտնվում է գեղեցիկ և հին բուդդայական մի շինություն՝ Թախտ-է Ռուստամը։ Ի տարբերություն նմանատիպ այլ շինությունների՝ այս մեկը քանդակած է ժայռի մեջ։

Գիտնականները կարծում են, որ շինության նման անսովոր դիրքի պատճառը կարող են լինել կա՛մ անբարենպաստ կլիմայական պայմանները, կա՛մ էլ ուղղակի քողարկման անհրաժեշտությունը։