Հրդեհ Թաիրովի փողոցում


23:30 , 18 ապրիլ, 2019

Ապրիլի 18-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել՝ 12:50-ին:

Ամբողջությամբ այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի սրահը և մասամբ ջերմահարվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի ետնամասի թափարգելը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: