Արտակարգ դեպք Երևանում. «Բոնուս» դեղատնից գողացել են խոշոր չափի գումար. տեսախցիկը արձանագրել է «գողցողներին»


22:50 , 18 ապրիլ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 60-ամյա Գեղամ Ղազարյանի կողմից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ անհայտ անձը Բագրատունյաց փողոցի 18 հասցեում գործող «Բոնուս» դեղատանը դրամապանակից հափշտակել է 1200 ԱՄՆ դոլար:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Գ. Ղազարյանն աշխատում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի վարիչ և գողության պահը արձանագրվել է դեղատանը եղած տեսախցիկով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: