Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել, փրկվել է Ազգային անվտանգության աշխատակցի շնորհիվ


22:15 , 18 ապրիլ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին, երեկոյան, Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող մի քաղաքացի, երբ փորձել է ինքնասպանություն գործել, նրա կյանքը փրկել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացու կյանքը փրկած ԱԱԾ աշխատակիցը Վարազդատ Գասպարյանն է եղել, ով վտանգելով իրեն կարողացել է փրկել այդ քաղաքացու կյանքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փրկում ինքնասպանության փորձ անող երիտասարդին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ի երեկոյան: Ականատեսներից Արման Հայրապետյան անունով երիտասարդը NEWS.am–ին տեղեկացրեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձում էին ինքնասպանության փորձ կատարողին հետ պահել, եւ նկատել էին, անձը ոչ սթափ վիճակում էր։