Ամստերդամի թանգարանից 2002 թվականին գողացված Վինսենտ Վան Գոգի նկարները կվերադառնան հանրային ցուցադրության, հաղորդում է The Guardian-ը:
Վան Գոգի «View of the Sea at Scheveningen» և «Congregation Leaving the Reformed Church in Nuenen» երկու ամենահայտնի կտավները 2002 թ.-ի գիշերը գողացել են Ամստերդամի թանգարանից:
Նկարները հայտնաբերվել են 2016թ.-ին, Իտալիայում: Փոքր վնասվածքների պատճառով դրանք վերջին երկու տարիներին գտնվել են թանգարանի պահպանման-վերականգնման ստուդիայում:
«Վերականգնողները փայլուն աշխատանք են կատարել, և այժմ նկարները կվերադառնան ցուցահանդես, իրենց նախկին փառքով, որպեսզի բոլորը տեսնեն»,- ասել է թանգարանի տնօրեն Աքսել Ռյուգերը՝ հայտարարելով կտավների թանգարան՝ հանրային ցուցադրության վերադարձի մասին:
Վան Գոգի գեղանկարը վաճառվել է 81.3 միլիոն դոլարով: Նկարում Ֆրանսիայում գտնվող բուժարանի հիվանդասենյակի պատուհանից բացվող տեսարան է, որտեղ Վան Գոգն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները: