Սթոունհենջը կարող են կառուցած լինել Անատոլիայից եկվորները


20:00 , 18 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքի մերձակայքում գտնվող Սթոունհենջ համալիրը կարող են ստեղծած լինել նաև Անատոլիայի շրջանից եկվորները։ Այս մասին հաղորդում է Daily Sabah պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականներին։

Հետազոտողները Սթոունհենջի շրջանում բնակվողների ԴՆԹ-ն համեմատել են Անատոլիայի հարավում հայտնաբերված մնացորդների հետ և հանգել եզրակացության, որ ժամանակակից Անատոլիայի շրջանից մարդիկ շուրջ ութ հազար տարի առաջ սկսել են գաղթել հյուսիս-արևմուտք։

Ենթադրվում է, որ Անատոլիայից եկվորները Բրիտանական կղզիներ են հասել Ք․ ա․ 4000 թ.-ին։ Այնտեղ նրանք հողագործությամբ են զբաղվել և հավաբանար մ․թ․ա․ 3200-3000-ին ստեղծել Սթոունհենջը, որի նշանակությունը մինչ օրս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։