Հայտարարվել են World Car Awards 2019-ի հաղթողները


19:15 , 18 ապրիլ, 2019

Jaguar I-Pace բրիտանական էլեկտրամոբիլն «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն է արժանացել Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում, ինչպես նաեւ մրցանակի՝ «2019 թվականի էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» անվանակարգում եւ պարգեւի՝ լավագույն դիզայնի համար: Այդ մասին ասվում է World Car Awards մրցանակի կայքում:

Նշվում է, որ ընդամենը եղել է 6 անվանակարգ: Դրանցից երեքը շահած «Յագուարից» բացի՝ ընտրվել է լավագույն քաղաքային ավտոմեքենան, որը դարձել է Suzuki Jimny-ն: Լյուքս դասի լավագույն ավտոմոբիլ է ճանաչվել Audi A7-ը, տարվա լավագույն հիպերքար McLaren 720S-ը: Նշվում է, որ մրցանակի պատմության մեջ առաջին անգամ մեկ ավտոմեքենան կարողացել է հաղթել միանգամից երեք անվանակարգում։