Քիմ Քարդաշյանը՝ փաստաբանական դպրոցում


19:00 , 18 ապրիլ, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ամերիկյան Vogue պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրավաբանություն է սովորում։ Նրա խոսքով՝ ինքը դասընթացների հաճախում է անցած տարվա ամռանից։ Շուտով քննություն կհանձնի՝ փաստաբանի վկայագիր ստանալու համար։

Պապարացիները հայկական արմատներով աստղին լուսանկարել են Կալիֆոռնիայի իրավաբանական դպրոց գնալիս։ Քիմը կրել է պայուսակ, թղթապանակ և սովորական մոխրագույն պիջակ։