«3 անչափահասները հղիացել են 16 տարին լրանալուց հետո, քրգործի հարուցումը մերժվել է». Նելլի Դուրյան


17:17 , 18 ապրիլ, 2019

Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններին:

Նա տեղեկացրել է, որ որ նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու որոշումներ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են երեք անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններ: Հիշյալ փաստերով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր:

Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո, ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները, այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ:

Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ»: