Tert.am-ը գրում է.
Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոնի լինի, ապա նորմալ է, որ գումար է հատկացվել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ քաղաքացու օրը նշելու հատկացնել համար 124 մլն դրամ։ Ըստ նրա՝ այս հարցում գնահատական պետք է տան քաղաքացիները։
«Պետք է քաղաքացիները գնահատական տան՝ արդյո՞ք իրենց առաջնային խնդիրները դրանք ենք: Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք՝ սկսած ճանապարհաշինությունից, մանավանդ, որ հիմա տուրիզմի սեզոն է սկսում։ Քաղաքացու օր պետք է լինի ամեն օրը: Քաղաքացին պետք է զգա, որ պետությունն իր կողքին կանգնած է, իր հոգսերին հաղորդակից է»,- ասաց նա։
Գորգիսյանը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել Քաղաքացու օր նշելու նախագծին։ Նրա կարծիքով՝ որևէ կառավարություն ինքն իր արածին չպետք է գնահատական տա։
«Քաղաքացու օրը պետք է լինի ամեն օր: Ամեն օր բոլորս պիտի աշխատենք, որ քաղաքացիներն իրենց պաշտպանված զգան, ամեն օր պետք է բարձրացնենք քաղաքացու քաղաքացիական գիտակցությունը»,- շարունակեց Գորգիսյանը։
Հարցին՝ գործազուրկ քաղաքացին ինչպե՞ս պետք է նշի այս տոնը, պատգամավորը պատասխանեց․ «Ընդհանրապես չգիտեմ, թե քաղաքացին ինչպես պետք է տոնի այս օրը։ Եթե ինչ-որ շքերթներ պետք է լինեն փուչիկներով, դա ինձ հիշեցնում է Խորհրդային միության տարիները։ Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նշել այս օրը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ