Նիկոլ Փաշինյանի աղջիկը դժգոհ է Հայաստանում եղած ընդդիմությունից


16:40 , 18 ապրիլ, 2019
Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ, ինչը հիմա Հայաստանում բացակայում է: Որպես ՀՀ քաղաքացի՝ հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքերի, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը: