Պոչատ երազս կոշիկիս տակից...


14:34 , 19 հունիս, 2013

 

Չգիտեմ միայն ե՞ս, թե՞ բոլորս ենք հանցավոր։ ...Համացանցում, թե փողոցում, թե գրքի վրա խոնարհված՝ մտքերով հեռու...որոնումներում այն ամենի, որ գլուխը բարձին՝ անձրևոտ աչքերն էլ փակելիս ենք տենչում ունենալ... իսկ կյանքը փախչում է կոշիկներիս տակ տրորվելու վախից...ծովալիքների փրփրած ուժգնությամբ առաջ է ընկնում, վախենում է խեղճ, անկրունկ ու թույլ իմ կոշիկներից...իսկ դրանք գերին են կամազուրկ ու խեղճ, հիվանդ ոտքերիս...որ երազանքի պոչն են տրորում, բայց չունեն կաթիլ կատվի ճարպկության, որ ոլորեն այն... որ ամբողջ ուժով կոշիկը սեղմեն ու գերի վերցնեն պոչատ երազս...
Երևի էլի պարապ եմ հիմա ու սպանդն է ելել ժամս վատնելու...իսկ երազանքս պատուհանից դուրս որոնում է ոտք ու ամուր կոշիկ, որը պոչը տանի գերի հանձնելու...