«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պետությունը կծախսի 124 մլն դրամ


13:30 , 18 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ:

Հարցը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում, և հետևաբար հարցը չքննարկվեց:

Նախագծում նշվում է, որ  124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ