ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը շուրջ 41 մլն դրամի օժանդակություն է ցուցաբերել կարկտահարությունից տուժած արմավիրցիներին


13:23 , 19 հունիս, 2013

Կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու առաքելությամբ ստեղծված «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը փոխանցել է շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել են բանկի աշխատակիցները: 

Շնորհակալություն ենք հայտնում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին, ամբողջ աշխատակազմին `բարի կամքի դրսևորման, բնական աղետին միասնական դիմակայելու ջանքերի համար: Վստահ ենք, որ մարդասիրական այս քայլը նոր լիցքեր կհաղորդի աշխատասեր և տոկուն արմավիրցիներին:

Խորին հարգանքով` ՀՀ գյուղատնտեսության նախարար
Սերգո Կարապետյան