Ֆրանսիացի քահանան սուրբ մասունքները դուրս է բերել այրվող Նոտր Դամից


05:30 , 18 ապրիլ, 2019

Ֆրանսիայի հոգևորական Ժան-Մարկ Ֆուրնիեն փրկել է Կաթոլիկ եկեղեցու ամենաերկրպագված սրբությունները՝ սուրբ Նվերները և Հիսուս Քրիստոսի փշե պսակը:

Այս մասին գրում է Sky News-ը:

Ականատեսների խոսքերով, Ֆուրնիեն մտել է այրվող տաճար և դուրս բերել սուրբ մասունքները: «Նա ամեն օր հայտնվում է կյանքի և մահվան միջև, նա հաստատ վախ չունի», – ասել են նրա ընկերները:

Ֆուրնիեն առաջին անգամ չէ, որ գրեթե Ֆրանսիայի ազգային հերոս է դառնում:

2015 թ.-ի նոյեմբերի 13-ին նա առաջիններից մեկն էր, որ օգնության հասավ Փարիզի «Բատակլան» ակումբի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներին, երբ 89 մարդ զոհվեց:

Բացի այդ, 50-ամյա Ֆուրնիեն, որպես ռազմական կապելան, ծառայել է Աֆղանստանում, որտեղ հրաշքով է փրկվել զինյալների հրետակոծությունից: Այդ ժամանակ կաթոլիկ քահանայի 10 գործընկերներ սպանվեցին:

Նշվում է, որ Հիսուս Քրիստոսի փշե պսակը 1238 թվականին Փարիզ է բերվել Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս IX շնորհիվ: