17:33 , 19 հունիս, 2013Վերջին ժամանակներում մեծ տարածում են գտել ակումբային ներկայացումները: Արտիստներից ոմանք իրենց նախապատվությունը տալիս են ինտերակտիվ զրույց-ներկայացումներին` ակնկալելով հանդիսատեսի պատասխաններն ու մասնակցությունը ներկայացմանը:

Երեկ` հունիսի տասնյոթին, դերասանուհի Լալա Մնացականյանը «Ակումբ 12»-ում հանդես եկավ ինտերակտիվ զրույց-ներկայացմամբ, որը վերնագրված էր «Ճակատի գիրը` հայ»: Հայերիս հատուկ ուշանալու սովորությամբ ներկայացումը սկսվեց մոտավորապես մեկ ժամ ուշացմամբ: Ի դեպ, այս թեման ևս կարելի էր ներառել ներկայացման սցենարական մասում` որպես հայերին հատուկ հատկանիշ: Ինչևէ, զրույցի թեման առավել քան հետաքրքիր ու կարևոր էր: Լալայի համար մտահղացման առիթ էր դարձել դեռևս ութ տարեկանում կարդացած մի հոդված, որը վերնագրված էր հետևյալ կերպ` «Այդ անտանելի հայերը»: Բնականաբար, մեզանից յուրաքանչյուրն ունքերը կիտած, սրտխփոցով իր ձեռքը կվերցներ թերթը` պարզելու, թե այս ինչ է այստեղ գրված:

Տասնյակ տարիներ դերասանուհուն հանգիստ չի տվել այն, ինչ կարդացել է դեռահաս տարիքում, ինչից էլ այսօր ծնվել է ներկայացումը:
ArmStar.am-ը ևս ակտիվ մասնակցություն ունեցավ զրույց ներկայացմանը: «Հայերի մասին կարծիքները շատ հակասական են` մենք քաղաքակրթության բարձրակետն ենք, մյուս կողմից էլ ասում են` «ты раб, ты трус, ты армянин»: Ես վախեցա, երբ կարդացի այս հոդվածը, որովհետև հասկացա, որ այսօրվա երևույթները հարյուր տարի առաջ կատարվածի հետևանքներն են»,- ներկայացման ընթացքում մտահոգված մեջբերեց Լալան:

Շարունակությունը` այստեղ