Հրազդանի կիրճում ավտոմեքենա է կողաշրջվել


00:15 , 18 ապրիլ, 2019

Ապրիլի 17-ին, ժամը 17:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Գ.Խ.) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս.Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: